Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտնակոխ լինելն ու պղծվելը

Թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտնակոխ լինելն ու պղծվելը
05.11.2024 | 07:29

Ծանր ժամանակներ էին.

Ավարայրի ժողովրդական ապստամբությունը, պատմական այդ մեծ իրադարձությունը 1600 տարի առաջ:

Հայրենի հողը, երկրի անկախությունը, ինքնուրույնությունը, ազատությունը, մեր սրբարանները պաշտպանել ցանկացող ժողովրդի հերոսական կամքը...

Երբ ոտքի է կանգնում ժողովուրդը, ազնվականությունը, եկեղեցականության առաջադեմ խավերը, հասկանում ես նրանց խիզախումների ազնիվ նպատակը, նրանք

«հոժաիակամ հարձակվում են մահվան վրա» ու դրանով անմահության հասնում։

Վարդանանց հերոսները արդիական են բոլոր ժամանակների համար։

Ավարայրի հերոսական սխրանքները կրկվեցին

Սարդարապատում... 20-րդ դարի 80-ական թվականներին։

Հայ ժողովրդի միտքն ու հոգին կրկին խռովված էր... Արցախյան շարժում` հանուն հողի, հայրենիքի, հավատի, սրբությոնների համար։

Ժամանակի լուսավոր հոգիները շարունակեցին իրենց կռիվը զենքով, մտքով, հավատով:

Մեր հաղթանակը, ավա՜ղ, այլընտրանք ունեցավ...

...Եվ թշնամին 32 տարի հետո մարտը շահեց:

Այսօր մենք կորցրել ենք հայկական տարածքները, վերջինը տարագրվեցին արցախցիները...

Թշնամին անխնա ոչնչացնում է մեր եկեղեցիները, հուշարձաները, խաչքարերը:

Աշխարհը լուռ է, աշխարհն իր խնդիրներն ունի` Արևմուտք, Եվրոպա...

Երևանից Սյունիք տանող ճանապարհին մի ժայռ կա` Վարդանի անունով։

Բնությունն է քանդակել իր զավակին` զինվորի համազգեստով, համառ խելացի աչքերը հառած աշխարհին։ Քանդակել է որ սերունդները հիշեն իրենց պարտքը` մեր փառապանծ նախնիների, մեր ժողովրդի, մեր հայրենիքի հանդեպ:

Այն ինչ Թուրքիան է հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրել, 110 տարի հետո իրականացրեց Ադրբեջանը:

Պատկան կազմակերպությունները չեն կարողանում նույնիսկ պատմական հուշարձանները պաշտպանել:

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ.

Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշնամիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի։
Ղևոնդ

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ